00:00:00

Կալիֆոռնիայից սենատոր Քամալա Հարիսը դուրս Է եկել նախագահական ընտրարշավից

23:38, 04 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Կալիֆոռնիայի նահանգից սենատոր Քամալա Հարիսը, որը ձգտում Էր ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածուի առաջադրման հասնելու Դեմոկրատական կուսակցությունից, դուրս Է եկել նախընտրական արշավից: Դեկտեմբերի 3-ին այդ մասին նա հայտնել Է Twitter-ում: «Ես այսօր դադարեցնում եմ իմ նախընտրական արշավը եւ այդ մասին իմ կողմնակիցներին հայտնում եմ խորին ափսոսանքով, բայց միեւնույն ժամանակ երախտագիտության զգացումով»,- ասված Է հաղորդագրության մեջ: CNN հեռուստաընկերությունը մեջբերում Է կատարել Էլեկտրոնային փոստով իր կողմնակիցներին Հարիսի ուղերձից: «Ես գնահատեցի իրադրությունը բոլոր կողմերից եւ վերջին օրերի ընթացքում կայացրեցի իմ կյանքում ամենադժվարին որոշումներից մեկը: Նախագահի պաշտոնի թեկնածու առաջադրվելու իմ արշավը պարզապես ֆինանսական միջոցներ չունի, որոնք անհրաժեշտ են այն շարունակելու համար»: Ինչպես այնուհետեւ նշել Է սենատոր Հարիսը, ինքը «միլիարդատեր չԷ եւ չի կարող ֆինանսավորել իր նախընտրական արշավը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր