00:00:00

Թուրքիան հայտարարել է Սիրիայում եւ Իրաքում նոր զոհերի մասին

03:11, 04 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է իր զինվորների շրջանում նոր զոհերի մասին: Ըստ գերատեսչության հրապարակած տեղեկատվության, Իրաքի հյուսիսում իրականացվող «Մագիլ-3» և Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունների շրջանակներում երկու թուրք զինվոր է սպանվել: Հայտարարության համաձայն՝ երկու դեպքերն էլ տեղի են ունեցել դեկտեմբերի 2-ին։ Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն կուսակցության»զինյալների դեմ մարտերի ընթացքում թուրքական բանակի զինծառայողը  սպանվել է օդուժի կրակահերթերի հետևանքով։ Թուրքական բանակի մեկ այլ զինծառայող էլ սպանվել է Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության գրոհայինների հետ բախման ընթացքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր