00:00:00

ԱՄՆ-ի դեսպանատունը նախազգուշացրել է Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին

21:45, 03 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատունը Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին նախզգուշացրել է զբոսաշրջային նշանակության վայրերում հնարավոր ահաբեկչության մասին: Դեսպանատունը Թուրքիայում գտնվող իր քաղաքացիների էլեկտորնային փոստով ուղարկած նամակով զգուշացրել է, որ Եվրոպայում տեղի ունեցող ահաբեկչական գործողություններին զուգահեռ Թուրքիայում նույնպես շարունակվում է գոյություն ունենալ ահաբեկչական ակտերի ռիսկը: Նամակում նշվել է, որ ահաբեկիչները թիրախավորում են Թուրքիայի զբոսաշրջային վայրերը, առևտրի կենտրոնները, օդանավակայանները, գիշերային ակումբները, ռեստորանները, կրոնական շինությունները, ավտոկայաններն ու արևմուտքից եկած զբոսաշրջիկների սիրած վայրերը: Հայտարարության մեջ ԱՄՆ-ի քաղաքացիներին խորհուրդ է տրվում ուշադիր լինել բազմամարդ վայրերում, հետևել անվտանգության կանոններին ու մշտապես հետևել ԶԼՄ-ով հրապարակվող հայտարարություններին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր