«ԱՄՆ-ի նկատմամբ հարուցվել է ավելի քան 360 գործ, որոնք ենթադրում են ընդհանուր 130 մլրդ դոլարի վնասի փոխհատուցում»,- նշել է Իսմայիլին և հավելել. «Մենք կցանկանայինք, որ Իրանի ԱԳՆ-ն օգներ մեզ այդ հարցում»:
Այսպիսով՝ նա պատասխանել է լրագրողի այն հարցին, թե ինչ է անում դատական իշխանությունն «ի պատասխան վերջերս տեղի ունեցած անկարգությունների ընթացքում Վաշինգտոնի կործանարար վարքագծի»:
Գերագույն դատարանի ներկայացուցչի խոսքով` «Թեհրանը դիմակայում է հանցագործություններին, որոնք ԱՄՆ-ն իրականացնում է Իրանի ժողովրդի դեմ»:
«ԱՄՆ-ի կողմից հասցված վնասների վերաբերյալ մենք բազում գործեր ենք հարուցել»,-նշել է նա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Իրանում բողոքի ցույցերը սկսվել են նոյեմբերի 16-ին և ընթանում են բենզինի 50% թանկացման դեմ: Զանգվածային անկարգությունների հետևանքով մահացել է ավելի քան 200 մարդ, տուժել են հազարավոր քաղաքացիներ: