00:00:00

Նշվել են ճանապարհորդների շրջանում աշխարհի առավել մեծ ժողովրդականություն վայելող քաղաքները

21:00, 03 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Հոնկոնգը պահպանում Է իր առաջատար դիրքն աշխարհի ամենաշատ այցելվող քաղաքների վարկանիշում՝ չնայած հյուրերի թվի նվազմանը: Այդ մասին,  հայտնել Է Bloomberg-ը՝ վկայակոչելով Euromonitor International-ի "Top 100 City Destinations 2019" հաշվետվությունը: Փաստաթղթի համաձայն՝ զբոսաշրջիկները շուրջ 1,5 միլիարդ ուղեւորություն կկատարեն 2019 թվականին: Վարկանիշը հաշվարկվել Է ոչ լրիվ 12 ամսվա ընթացքում ժամանումների վերաբերյալ տվյալների օգտագործմամբ: Այնպես որ, Հոնկոնգի՝ որպես ճանապարհորդների գլոբալ մայրաքաղաքի դերը կարող Է փոխվել: Այդ քաղաքին հաջորդում են Բանգկոկը, Մակաոն եւ Սինգապուրը: Լոնդոնն, ինչպես սպասվում Է, կեզրափակի առաջին հնգյակը: Ավելի վաղ այն զբաղեցնում Էր երրորդ տեղը, բայց Brexit-ը պոտենցիալ կերպով հանգեցնում Է ավելի խիստ այցագրային սահմանափակումների Եվրամիության քաղաքացիների համար: Վարկանիշում ամենամեծ «ցատկը» կարող Է կատարել Եգիպտոսի Հուրգադան: Այդ քաղաքը, որն անցյալ տարի մտել Էր հարյուրյակ, 82-րդ տեղից կբարձրանա 63-րդ տեղը: Բացի դրանից, փորձագետները նշում են Բարսելոնայի, Միլանի եւ Վիեննայի ժողովրդականության նվազումը եւ Խորվաթիա, Սլովենիա եւ Շվեդիա այցելությունների պահանջարկի աճը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր