00:00:00

ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը կրկին հիվանդանոցում է

14:15, 03 դեկտեմբեր 2019 Աշխարհ

ԱՄՆ նախկին նախագահ 95-ամյա Ջիմի Քարթերը Ջորջիա նահանգում հանգստյան օրերին միզուղիների ինֆեկցիայով հոսպիտալացվել է: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Քարթերի կենտրոնը: Վերջին մեկ տարում Քարթերն արդեն հոսպիտալացվել էր կոնքի կոտրվածքով: Նախկին նախագահը ստացել էր նաեւ ազդրի վզիկի կոտրվածք, ինչ պատճառով նրան վիրահատել էին: Նոյեմբերի կեսին նրան հիվանդանոց էին տեղափոխել ներգանգային ճնշման նվազեցման միջամտություններ կատարելու համար: «Անցած հանգստյան օրերին ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը ընդունվել է Ջորջիա մահանգի Ամերիկուս քաղաքի Phoebe Sumter բժշկական կենտրոն՝ միզուղիների ինֆեկցիայի բուժման համար: Նա իրեն ավելի լավ է զգում եւ մտադիր է շուտով տուն վերադառնալ»,- նշված է կենտրոնի հայտարարության մեջ: Քարթերը ԱՄՆ նախագահն է եղել 1977-1981 թվականներին: ԱՄՆ նախկին նախագահների շարքում նա ամենատարեցն է: Վերջին տարիներին Քարթերը հաջողությամբ բուժվել է ուղեղի քաղցկեղի դեմ:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր