00:00:00

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կողմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների լավացմանը

02:33, 03 դեկտեմբեր 2019 Աշխարհ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կողմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների լավացմանը: «Մենք պետք է երկխոսություն սկսենք Ռուսաստանի հետ՝ մեր հարաբերությունները բարելավելու համար»,- հայտարարել է նա: Նրա խոսքով՝ Ռուսաստանը կա եւ կլինի ՆԱՏՕ-ի խոշորագույն հարեւանը: «Մենք կողմ ենք սպառազինությունների վերահսկման մասին Ռուսաստանի հետ բանակցություններին»,- ասել է նա: Ստոլտենբերգը նաեւ խոսել է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածի շուրջ վեճերի մասին, որոնք սկսվել էին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունից հետո: Դաշինքի ղեկավարի խոսքով՝ այդ հոդվածը պայմանագրի առանցքային դրույթներից է: «Քանի դեռ հավանական ագրեսորները գիտեն, որ մեկ անդամի վրա հարձակման համար պատասխան կպահանջի ողջ դաշինքը, մեզ վրա ոչ ոք չի հարձակվի»,- հայտարարել է Ստոլտենբերգը: Դրա շնորհիվ ՆԱՏՕ-ն աշխարհում հզորագույն ռազմական ուժն է՝ նշել է նա: ՆԱՏՕ-ի անդամ երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարները դեկտեմբերի 3-ին եւ 4-ին կհավաքվեն Լոնդոնում դաշինքի 70-ամյակի առթիվ: Մակրոնը The Economist ամսագրի հարցազրույցում ասել էր, թե ՆԱՏՕ-ն լիովին կորցրել է կոորդինացիան դաշինքի ներսում եւ գտնվում է «ուղեղի մահվան» վիճակում։ Ֆրանսիայի նախագահը նաեւ նշել էր, որ Եվրոպային անհրաժեշտ է սկսել մտածել իր մասին որպես ինքնուրույն աշխարհաքաղաքական ուժի, այլապես «չի վերահսկի իր ճակատագիրը»։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր