00:00:00

Պոմպեոն հասկացրել է, որ ԱՄՆ-ը Վենեսուելայում ռազմական միջամտություն չի ծրագրում

02:03, 03 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Պետքարտուղար Մայք Պոմպեոն հասկացրել է, որ Միացյալ Նահանգները Վենեսուելայում ռազմական միջամտություն չի ծրագրում, թեեւ վստահություն է հայտնել, որ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն մի օր «կընկնի», հայտնում է AFP-ը։ Պոմպեոն հաստատել է ամբողջ կիսագնդում սոցիալիզմի դեմ պայքարելու նախագահ Դոնալդ Թրամփի խոստումը, սակայն նշել է, որ նրա քաղաքականությունը Վենեսուելայում «հիմնված է զսպվածության վրա»։ Նա ասել է, որ ռազմական ուժի կիրառման ռիսկերը շատ մեծ են։ Պոմպեոն, մատնացույց անելով ԱՄՆ-ի խիստ պատժամիջոցները, նշել է, որ ԱՄՆ-ի ջանքերը «իրական էին ամերիկյան հզորության շրջանակներում»։ Այնուամենայնիվ, Պոմպեոն վստահություն է հայտնել, որ Մադուրոն կընկնի եւ ենթադրել է, որ նա կարող է կիսել ռումինական կոմունիստական բռնակալի ճակատագիրը։ «1989թ․ հուլիսին Նիկոլաե Չաուշեսկուն հայտարարեց, որ կապիտալիզմը կգա Ռումինիա այն ժամանկ, երբ խնձորները բարդիների վրա աճեն, եւ դեկտեմբերին նրան կախաղան հանեցին»,- ասել է Պոմպեոն՝ հավելելով․ «Կգա նաեւ Մադուրոյի վերջը։ Մենք պարզապես չգիտենք, թե երբ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր