00:00:00

Մինչեւ Windows 10 անվճար ափգրեյդը նախկինի պես հնարավոր է

22:40, 02 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Microsoft-ը 2017-ի դեկտեմբերին պաշտոնապես ավարտել է Windows 7, Windows 8 եւ Windows 8.1 համակարգիչների սեփականատերերին մինչեւ Windows 10 անվճար ափգրեյդ տրամադրելը: Սակայն պարզվել է, որ այժմ՝ 2 տարի անց, որոշները կարող են նախկինի պես օգտվել դրանից, հաղորդում է «Վեստի»-ն: Դրա համար, առաջին հերթին, անհրաժեշտ է, որպեսզի համակարգչի վրա տեղադրված լինի լիցենզավորված եւ ակտիվացված «յոթնյակ» կամ «ութնյակ»: Այդ լիցենզիան Windows 10 լիցենզիայի վերածելու համար օգտատերը պետք է ներբեռնի եւ թողարկի Media Creation Tool-ը, որն ափգրեյդ է իրականացնում: Reddit-ի օգտատերը, որը ներկայացել է որպես Microsoft-ի աշխատակից, հաստատել է անվճար ափգրեյդի հնարավորությունը: Նրա խոսքով՝ դա գովազդային ակցիա է, որը կոչված է տարածելու Windows-ի ակտուալ տարբերակը: Ափգրեյդից հետո հնարավոր կլինի, չկորցնելով լիցենզիան, տեղադրել «տասնյակը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր