00:00:00

Ճապոնիան ռազմական փորձարկումների համար ԱՄՆ-ին կղզի կնվիրի

00:55, 03 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Ճապոնիան պատրաստվում է կղզի գնել եւ այն տրամադրել ԱՄՆ-ին՝ ռազմական փորձարկումների համար, հայտնում է The Straits Times-ը։ Խոսքը Կյուսյու կղզուց 30 կմ հարավ գտնվող Մագեսիմա կղզու մասին է։ Կառավարության գլխավոր քարտուղար Յոսիխիդե Սուգան հայտարարել է, որ կղզու գնման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռեւս նոյեմբերի 29-ին՝ ՊՆ-ի եւ կղզու սեփականատիրոջ միջեւ բանակցություններից հետո։ Գործարքը Ճապոնիայի վրա 146 մլն դոլար կնստի։ Այժմ ամերիկյան ռազմական փորձարկումները կատարվում են Իվոձիմա կղզու վրա, որը Մագեսիմայից 1500 կմ հարավ-արեւելք է գտնվում, այսինքն երկրի գլխավոր Հոնսյու կղզու ափերից շատ ավելի հեռու։ Այնտեղ նաեւ տեղակայված է Ճապոնիայի ինքնապաշտպանական ծովային ուժերի ավիաբազան։ «Սակայն Վաշինգտոնը պահանջել է տեղափոխվել, քանի որ Իվոձիման հեռու է գտնվում ամերիկյան ռազմաբազաներից»,- Սուգային է մեջբերում The Straits Times-ը։ Գլխավոր քարտուղարն ավելացրել է, որ Մագեսիմայի վրա զորամասերի կառուցումը կսկսվի առաջիկայում։ Նա նշել է, որ չի կարող խոսել այլ մանրամասների մասին, քանի որ գործարքը դեռեւս ավարտված չէ։ Ճապոնիայի տարածքում տեղակայված է ամերիկյան ավելի քան 100 000 զինծառայող, ընդ որում՝ նրանց կեսից ավելին Օկինավայի բազայում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր