00:00:00

Մավրիկիայի խորհրդարանը երկրի նոր նախագահ է ընտրել

23:37, 02 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Մավրիկիայի խորհրդարանը երկուշաբթի ձայների մեծամասնությամբ ընտրել է Հնդկական օվկիանոսի հարավարեւմտյան մասում գտնվող կղզեպետության նոր նախագահին։ Այդ պաշտոնը զբաղեցրել է 61-ամյա Փրիթվիռաջիսինգհ Ռուփունը, տեղեկացրել է France Presse գործակալությունը։ Նա փոխարինել է երկրի պատմության մեջ առաջին կին նախագահին՝ Ամինա Գարիբ-Ֆակիմին, որը հրաժարական է տվել 2018 թվականին ֆինանսական սկանդալի հետեւանքով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ Մավրիկիան խորհրդարանական հանրապետություն է, նախագահի թեկնածությունն առաջադրել է 57-ամյա վարչապետ Փրավինդ Ջագնոտը։ Ջագնոտի կառավարող կուսակցությունը՝ «Մարտական սոցիալիստական շարժումը», հաղթել է նոյեմբերի 7-ի խորհրդարանական ընտրություններում։ Քվեարկության արդյունքներով՝ «Մարտական սոցիալիստական շարժում» կուսակցությունը ձեռք է բերել 35 մանդատ 65-ից, որոնց համար պայքար էր մղվում համընդհանուր ընտրություններում։ Արդյունքում՝ Ջագնոտին, որը զբաղեցնում է կառավարության վարչապետի պաշտոնը 2017-ի հունվարից, հաջողվել է վերընտրվել երկրորդ ժամկետում։ Ռուփունը փաստաբան է, առաջին անգամ խորհրդարան ընտրվել է 2000 թվականին։ Զբաղեցրել է տարածաշրջանային ինքնակառավարման, սոցիալական ինտեգրման եւ արվեստի ու մշակույթի նախարարների պաշտոնները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր