00:00:00

Իրանում ինտերնետի անջատումից կապի օպերատորների վնասը կազմել Է 90 մլն դոլար

23:03, 02 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Իրանում ինտերնետի անջատումից կապի օպերատորների վնասը կազմել Է 90 մլն դոլար: Այս մասին հայտարարել է Իրանի տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ջավադ Ազարի Ջահրոմին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Նա նշել է, որ վնասի մեծ մասը կրել է Irancell ընկերությունը՝ Իրանում բջջային կապի խոշորագույն օպերատորը: Նա հավելել է, որ Պետական փոստային ընկերության գործադիր տնօրենի խոսքով՝ այդ շրջանում իրենց եկամուտների անկումը կազմել է 40 տոկոս: «Վիճակագրությունը խոսում է այն մասին, որ վնաս է հասցվել փոքր ձեռնարկությունների մեծ մասին»,- ասել է Ջահրոմին: Այժմ, նրա խոսքով, հաշվարկվում են ֆինանսական կորուստները, որոնք կրել է բիզնեսը: Նոյեմբերի 16-ին Իրանի իշխանությունները անջատել էին ինտերնետը երկրի ողջ տարածքում՝ միայն հասանելիություն թողնելով օնլայն ծառայությունների համար: Որոշումն ընդունվել էր չդադարող բողոքի ակցիաների ֆոնին, որոնք սկսվել էին բենզինի գների եռակի թանկացման պատճառով: Նոյեմբերի 23-ին աստիճանաբար սկսվել է վերականգվել ինտերնետ հասանելիությունը: Այժմ երկրում ինտերնետ ծառայությունները մատուցվում են նախկին ծավալով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր