00:00:00

Ալիևը հայտարարել է երիտասարդ կադրերով կառավարության նոր կառուցվածքի ստեղծման մասին

22:17, 02 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Ադրբեջանում առաջիկա օրերին կհաստատվի նախարարների կաբինետի նոր կառուցվածքը: Այդ մասին, ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Ադրբեջանի բոլոր անկյուններում բարեփոխումներ են իրականացվում, այդ թվում՝ կառուցվածքային: Դա նորմալ գործընթաց է: Անցած շաբաթ հաստատվել է նախագահական աշխատակազմի նոր կառուցվածքը, մոտ ապագայում կձևավորվի նոր խորհրդարանը, իսկ առաջիկա օրերին արդեն կհաստատվի կառավարության նոր կառուցվածքը»,- հայտնել է Ալիևը` ընդունելով նախագահի աշխատակազմի քարտուղարության նախկին ղեկավար Դիլյարա Սեյիդզադեին: Նա նշել է, որ պետք է պայմաններ ստեղծել նոր, երիտասարդ կադրերի համար, որպեսզի նրանք իրենց դրսևորելու հնարավորություն ունենան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր