00:00:00

ՀՀ վարչապետի այցը Իտալիայի Հանրապետություն կրել է զբոսաշրջային բնույթ. Արթուր Ղազինյան

20:57, 02 դեկտեմբեր 2019 Հասարակություն

ՀՀ վարչապետի այցը Իտալիայի Հանրապետություն կրել է զբոսաշրջային բնույթ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Եթե հիշում եք, նոյեմբերի 21-ին «Մեկ Հայաստան» կուսակցության անունից հարցում էինք ուղարկել ՀՀ կառավարություն, խնդրելով պատասխանել ՀՀ վարչապետի Իտալիայի Հանրապետություն կատարած այսցի հետ կապված մի քանի հարցերի: Նոյեմբերի 27-ին ստացել ենք պատասխան առ այն, որ առաջ քաշված հարցերին պատասխանելու համար ՀՀ կառավարությունը խնդրում է լրացուցիչ 30 օր ժամանակ, այսինքն պատասխանը կարելի է ակնկալել դեկտեմբերի 27-ին: Փաստորեն, մեր կառավարությունում չգիտեն, թե ինչպիսի արդյունքներ է արձանագրել այս պատկառելի կազմով իրականացված այցելությունը և որքան գումար է ծախսվել ՀՀ պետական բյուջեից այն կազմակերպելու համար: Հարկ է նշել, որ վարչապետի Իտալիայի Հանրապետություն կատարած այցի ընթացքում բացի արարողակարգային հանդիպումներից չի ստորագրվել ոչ մի միջպետական համաձայնագիր, և հանրությանը տրամադրված տեղեկատվությամբ, ձեռք չեն բերվել ոչ մի շոշափելի պայմանավորվածություններ: Հետևաբար, բոլոր հիմքերն ունենք հայտարարելու, որ այս պաշտոնական այցը կրել է ճանաչողական և զբոսաշրջային բնույթ, այն կարելի է համարել ամբողջովին տապալված, իսկ պետական բյուջեից այս այցելության համար ծախսված միջոցները` աննպատակ և վատնված: Այցի ֆինանսական բաղադրիչի պարզաբանման նպատակով այսօր կներկայացնենք առավել կոնկրետ հարցում, պարզելու համար թե ՀՀ հարկատուների միջոցների հաշվին որքան գումար է ծախսվել այս տուրիստական շրջագայությունը կազմակերպելու համար: Վերջում հավելենք, որ. «Հայաստանն իմ տունն է, Ժողովուրդն իմ ընտանիքը, ՀՀ բյուջեն իմ ընտանեկան բյուջեն է, ինչպես կուզեմ, այնպես էլ կծախսեմ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր