Նոր Օրլեանի ոստիկանությունը հայտնել է 10 վիրավորների մասին քաղաքում վաղ առավոտյան կատարված հրաձգության հետեւանքով, հաղորդում է Associated Press-ը:
Դեպքը տեղի է ունեցել քաղաքի հիմնական մայրուղու վրա՝ Կանալ սթրիթում, որը պայմանականորեն կիսում է քաղաքը ֆրանսիական եւ ամերիկյան մասերի:
Տեղի ոստիկանապետ Շոն Ֆերգյուսոնը պատմել է, որ երկու տուժածների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: