00:00:00

Ահաբեկչության համար դատապարտվածները պետք է ամբողջ պատիժը կրեն․ Ջոնսոն

02:53, 01 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ ահաբեկչական հանցագործությունների համար դատապարտված մարդկանց չպետք է թույլ տրվի վաղաժամ ազատվել պատիժը կրելուց, հայտնում է Reuters-ը։ Բրիտանական վարչապետն այս հայտարարությունն արել է Լոնդոնյան կամրջի վրա ցնցող դանակահարությունից հետո, որի հետեւանքով երկու մարդ է մահացել։ «Ես կարծում եմ, որ լուրջ հանցագործների վաղաժամ ազատ արձակման պրակտիկան չի աշխատում, եւ դուք շատ լավ ապացույց ունեք այն բանի, որ դա չի աշխատում, նաեւ այս դեպքում»,- շաբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը ասել է Ջոնսոնը։ Հիշեցնենք, որ երեկ ցերեկը 28-ամյա Ուսման Խանը դանակով հարձակում էր գործել անցորդների վրա, որի հետեւանքով զոհվել էր երկու մարդ։ Պատահական անցորդներին հաջողվել էր բռնել նրան մինչեւ ոստիկանների գալը, որոնք էլ սպանել էին նրան։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Խանը դատապարտվել է ահաբեկչության համար, սակայն վաղաժամ ազատ է արձակվել 2018թ․։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր