Նախկին կոնգրեսական, հանրապետական Չառլի Դենտը հայտնել է, որ որոշ կոնգրեսականներ անհատապես իրեն պատմել են, որ Թրամփի հետ անընդհատ տեղի ունեցող «գլխապտույտ պահերը», մասնավորապես՝ «մեկ կոռուպցիոն գործողությունից մյուսին անցնելն» իրենց պարզապես կատաղության է հասցնում:
«Կարծում եմ՝ դա արդեն հասնում է պաշտոնանկության մակարդակի», - ասել է նա՝ նկատի ունենալով կոնգրեսականների տրամադրությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ում խոշոր սկանդալ է բորբոքվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Թրամփի հուլիսյան հեռախոսազրույցի շուրջ, որն առիթ էր դարձել ԱՄՆ առաջնորդի նկատմամբ պաշտոնանկության գործընթաց սկսելու համար: Ինչպես պնդում են ԱՄՆ նախագահի քաղաքական ընդդիմախոսները, Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ փորձել է Զելենսկիին համոզել Ուկրաինայում Ջոզեֆ Բայդենի որդու՝ Հանթերի գործունեության առնչությամբ հետաքննություն սկսել՝ Կիևին ֆինանսական և ռազմական օգնություն ցուցաբերելու դիմաց: Նշենք, որ Ջո Բայդենը ցանկություն է հայտնել մասնակցել 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին: