00:00:00

Կանադայում ցանկանում են փոխել քաղաքի անվանումը «թունավոր» ասոցիացիաների պատճառով

16:16, 30 նոյեմբեր 2019 Աշխարհ

Կանադական Ասբեստոս քաղաքը փորձում է ցրել իր անվան հետ կապված տհաճ զգացողությունները՝ փոխելով անվանումը, տեղեկացնում է Fox News-ը։ Մոտ 7000 բնակիչ ունեցող քաղաքի վարչակազմը Քվեբեկում հայտարարել է, որ որոշել են փոխել քաղաքի անվանումը, որովհետեւ այն «տհաճ նշանակություն» ունի։ «Ասբեստը իսկապես բացասաբար է ընկալվում։ Մենք բիզնեսներ ենք կորցրել. մարդիկ չեն ցանկանում այստեղ որեւէ գործ բացել անվան պատճառով»,- ասել է քաղաքապետ Հյու Գրիմարը։ Տասնամյակներ շարունակ քաղաքը զբաղվել է ասբեստի արդյունահանմամբ։ Հիմա այդ հանքանյութը արգելված է գրեթե ողջ աշխարհում, քանի որ համաձայն վերջին հետազոտությունների՝ այն կարող է վնասել թոքերն ու հանգեցնել քաղցկեղի։ Գրիմարը տեղեկացրել է, որ քաղաքի նոր անունը կհայտարարվի հաջորդ տարի։ Նրա խոսքով՝ քաղաքի բնակիչները կմասնակցեն նրա վերանվանմանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր