Այսօրվա քաղաքական խճանկարի առաջին դրվագները պատկերվեցին դեռևս 2015թ. սահմանադրական փոփոխությունների ժամանակ, երբ գործող իշխանությունը, ներկայացնելով սահմանադրական փոփոխությունների սեփական հայեցակարգը, հանդես եկավ Հայաստանը պառլամենտական հանրապետություն դարձնելու բավականին ամբիցիոզ նախաձեռնությամբ:
Իսկ ի՞նչ է ենթադրում պառլամենտարիզմը: Այն ենթադրում է քաղաքական մրցակցային միջավայր և բազմազանություն, զարգացած կուսակցական համակարգ և ազատ պայմաններ՝ այդ համակարգի զարգացման համար, զսպումների և հակակշիռների իրական մեխանիզմներ, ընդդիմության համար երաշխավորված խորհրդարանական վերահսկողության իրական գործիքներ, քաղաքական մենաշնորհի չեզոքացում, «հաղթողին՝ ամեն ինչ, պարտվողին՝ ոչինչ» սկզբունքի իսպառ բացառում և այլն:
Ահա այսպիսի քաղաքական այլընտրանք ներկայացնելու նպատակով էր, որ 2016թ. Լուսավոր Հայաստան, Հանրապետություն և Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունները հիմք դրեցին ԵԼՔ դաշինքին՝ միասնաբար մասնակցելով 2017թ. խորհրդարանական ընտրություններին:
Իրականացրեցինք դռնեդուռ քարոզարշավ, տնետուն, համայնք առ համայնք, փոքրից մինչև մեծ ներկայացրեցինք երկրի զարգացման մեր տեսլականը և տեղեկացրեցինք ՀՀ քաղաքացիներին, որ այդ ընտրությամբ նրանք ունեն բացառիկ շանս՝ ազատվելու գործող իշխանություններից՝ Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունից։ Մենք մանրամասն ներկայացրեցինք, թե ինչ նոր մեխանիզմներ են ներդրված քաղաքացիների ձայները պաշտպանելու և տեղ հասցնելու համար, վստահեցրեցինք, որ մենք պատասխանատվություն ենք ստանձնում մեր օգտին քվեարկված յուրաքանչյուր ձայնը պահելու համար: Ցույց տվեցինք այն ճանապարհը, որով Հայաստանի խորհրդարանում կարող էր ձևավորվել ԵԼՔ դաշինքի քաղաքական մեծամասնությունը: Հենց այդպիսի արդյունքի դեպքում, ոչ թե Հանրապետականը, այլ ԵԼՔ դաշինքը կարող էր որոշել, թե ով պետք է լինի նոր սահմանադրությամբ Հայաստանի թիվ մեկ դեմքը՝ վարչապետը։
Այդ նույն քարոզարշավի ժամանակ բազմիցս բարձրաձայնել ենք, որ սա մեր քաղաքացիների վերջին շանսն է՝ մինչև 2022 թվականը երկրում փոխելու իշխանությունը, քանի որ Հայաստանում այլևս նախագահի համաժողովրդական ընտրություններ չեն լինելու և սա վերջին ընտրապայքարն է առաջիկա 5 տարիների համար։
Ինչևէ, ընտրությունները տեղի ունեցան և գրանցվեցին հետևյալ արդյունքները՝
Սկզբունքորեն, սա ներառում է ժողովրդավարության գործիքակազմի զգալի մասը: Լինի համակարգը պառլամենտական, թե նախագահական, հարկավոր են որոշակի նվազագույն պայմաններ, որպեսզի այն աշխատի: Եվ այդ նվազագույն պայմաններից մեկն էլ երկրում քաղաքական այլընտրանքների առկայությունն է, որը քաղաքականությունը դարձնում է բազմակողմ հարաբերությունների միջավայր, այլ ոչ թե իշխանության մենախոսության:
- ՀՀԿ-ն ստացավ 770.441 քվե կամ 49.12%,
- Ծառուկյան դաշինքը՝ 428.836 քվե կամ 27.32%,
- ԵԼՔ դաշինքն ստացավ 122.065 քվե կամ 7.77%,
- ՀՅԴ֊ն՝ 103 048 քվե կամ 6.57%:
- ՀՀԿ-ն ստացավ034 քվե կամ 71,25%,
- ԵԼՔդաշինքն ստացավ 730 քվե կամ 21%,
- Երկիր ծիրանիկուսակցությունն ստացավ 107 քվե կամ 7,75%։