Հունվարի 6-ին՝ ժամը 10:05-ի դրությամբ, Տաշիրի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: