00:00:00

«Ըստ ՍԴ որոշման, դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները դադարեցվել են հակասահմանադրական որոշման հիման վրա». Ռոբերտ Հայրապետյան

03:41, 24 նոյեմբեր 2019 Հասարակություն

Ռոբերտ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. ՍԴ արհեստական ճգնաժամը հիմնավորելու համար կարծես թե միտումնավոր դադարել են լուսաբանվել ՍԴ նիստերը, մինչդեռ ՍԴ-ն ոչ միայն բնականոն ռեժիմով աշխատում է, այլև վերջերս մի շատ հետաքրքիր որոշում է կայացրել։Ըստո ՍԴ որոշման, դատավորի Արայիկ Մելքումյանի լիազորությունները դադարեցվել են հակասահմանադրական որոշման հիման վրա։ ԲԴԽ-ն պետք է հիմնավորեր «արարք կատարելը» ներառո՞ւմ է, արդյոք, նաև անգործությունը, բացի դրանից, պետք է պետք է բացահայտվի, թե ո՞րն է դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի արարքը:
Ըստ այդմ ՀՀ Սահմանադրական դատարանը դատավոր Արայիկ Մելքումյանի դիմումի հիման վրա նոյեմբերի 15-ի ՍԴՈ 1488 որոշմամբ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը ճանաչել է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր