00:00:00

Դեժավյու. Սերժ Սարգսյանը խոստացել է երկու տարի անց վարչապետի պաշտոնը փոխանցել Կարեն Կարապետյանի՞ն. «Ժամանակ»

13:34, 03 ապրիլ 2018 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանի թիմակիցները վստահեցնում են, որ Սերժ Սարգսյանը խոստացել է ընդամենը երկու տարի աշխատել վարչապետի պաշտոնում, որից հետո այդ պաշտոնը փոխանցելու է Կարեն Կարապետյանին: Այս խոսակցությունները իսկական դեժավյու են, որովհետև Սերժ Սարգսյանը արդեն մի քանի անգամ և առնվազն երկու մարդու խոստացել է փոխանցել իշխանությունը, և երբ եկել է այդ սպասված պահը, իշխանության փոխանցման փոխարեն՝ նոր ժամկետ է հրապարակվել: Կասկած չկա, որ նույնն է լինելու նաև երկու տարի հետո, բայց կարևոր է, որ հույս կա»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր