00:00:00

ՕԵԿ-ի հիմնադրամը դատի է տվել ԱԳՆ-ին. «Ժողովուրդ»

13:22, 03 ապրիլ 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հիմնած «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ակադեմիա» հիմնադրամը դատական հայց է ներկայացրել արտաքին գործերի նախարարության դեմ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հիմնադրամը, դիմելով ՀՀ վարչական դատարան, պահանջել է պարտավորեցնել ԱԳՆ-ին երկարաձգել «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ակադեմիա» հիմնադրամի գրանցումը: «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ԱԺ նախկին պատգամավոր, ակադեմիայի ռեկտոր Մհեր Շահգելդյանի հետ: Վերջինս պարզաբանեց. «Խնդիրը կապված է մեքենաների գրանցման հետ: Ամեն տարի մեքենաների գրանցումը թարմացվում է, և մենք ցանկանում ենք, որ ամեն տարի չթարմացվի գրանցումը, այլ լինի մշտական, ուստի այդ տեսանկյունից ենք դիմել դատարան, խնդիրը տեխնիկական հարթության մեջ է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր