00:00:00

«Ելք»-ում չկա միասնական մոտեցում, չի էլ լինի վարչապետի թեկնածու. «Հրապարակ»

12:50, 03 ապրիլ 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած շաբաթներ առաջ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարեց, թե ինքը կարող է լինել «Ելք»-ի վարչապետի թեկնածուն, բայց այդ հարցը խմբակցությունում դեռ պետք է քննարկվի և դրանից հետո նոր վերջնական որոշում կայացվի: Այդուհանդերձ, մեր տեղեկություններով, խմբակցությունում հակված չեն թեկնածու առաջադրելուն։ «Չկա միասնական մոտեցում, չի էլ լինի թեկնածու»,- ասաց մեր աղբյուրը։ Այսպես են մտածում «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք կարծում են, որ թեկնածու կարելի էր առաջադրել միայն այն դեպքում, եթե խորհրդարանում գնար պայքարը, այլ ոչ թե փողոցում։ Հիմա, երբ «ՔՊ»-ն միայնակ գործուղվել է փողոց, թեկնածու ունենալը նպատակահարմար չեն համարում»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր