00:00:00

«Փաստ». Ամուլսարի «խմորը» շատ ջուր է վերցնելու. նոր տեղեկություններ կան

13:05, 21 նոյեմբեր 2019 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում պարբերաբար տեղեկություններ են ստացվում, որ Ամուլսարի թնջուկի հետ կապված՝ իշխանությունները հենց տեղում վարչական լծակներ են օգտագործում՝ փորձելով ջերմուկցիների վրա ճնշումներ գործադրել, որպեսզի կարողանան համաձայնություն ձեռք բերել հանքի շահագործման հարցում։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս թեմայի հետ կապված հատկապես առանձնակի ակտիվություն են դրսեւորում «տեղական» ղեկավարները, որոնց հանձնարարական է իջեցվել՝ բնակչության շրջանում «կոնսենսուս» ձեւավորելու քայլեր ձեռնարկել։ Թերթի զրուցակիցը, ով տեղի բնակիչ է, նշել է, որ Ջերմուկում եւ շրջակա գյուղերում, այսինքն՝ այն հատվածում, որն անմիջական կապ ունի Ամուլսարի հանքի շահագործման աշխարհագրական դիրքի հետ, «ջերմուկցիներն իրենց խաբված են զգում եւ այլեւս չեն վստահում կառավարության գործողություններին ու խոստումներին, քանի որ ոչ մի կերպ բնակիչները չեն կարող ընդունել ու հասկանալ, թե ինչպես կարելի է հանքը շահագործել՝ ժողովրդի կարծիքի վրա թքած ունենալով»։ Տեղեկություններ կան նաեւ, որ առաջիկայում Ամուլսարի ցույցերի նոր ալիք է բարձրանալու, որից անմասն չի մնա նաեւ մայրաքաղաքը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր