Ինչպես արդեն տեղեկացրել էր Irakanum.am-ը Հյուսիսային պողոտայում արագ սննդի կետում պայթյունի հետեւանքով Երեւանի Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել 8 տուժած, հիմնականում՝ անչափահասներ:
Ականատեսներից Սերլի Զարգարյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ իր ընկերոջը՝ Իրանի քաղաքացի, 16-ամյա Էրիկ Աշուղյանը տուժածներից է, նա հիմա գտնվում է հիվանդանոցում, բարեբախտաբար, թեթեւ վնասվածքներ է ստացել:
Սերլին ասաց, որ իրենք Հայաստան են եկել ծնողների հետ, իսկ իրենց ընկերներից երկուսը՝ տատիկի: Թե ինչպես եղավ դեպքը՝ նա այսպես նկարագրեց. «Ամենը պայթավ, ծուխ վեր կացավ ու ամենը գնացին դուրս»: