00:00:00

Զինված ավազակային հարձակում Երեւանում

04:20, 03 ապրիլ 2018

Ապրիլի 2-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 22:00-ի սահմաններում դիմակավորված հանցագործը ներս է մտել Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցում գտնվող «Ֆասթ Կրեդիտ» բանկային կազմակերպություն եւ այնտեղից հափշտակել 5 մլն դրամից ավելի գումար: Shamhsyan.com-ի փոխանցմամբ, դեպքի վայր ոստիկաններ եւ քննիչներ են ժամանել։ Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակում հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ –հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու եւ կատարողին հայտնաբերելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր