07:04:51

Ինչու է ԲՀԿ-ն դեմ քվեարկել «օրենքով գողերի» դեմ նախագծին

17:29, 20 նոյեմբեր 2019 Քրեական աշխարհ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այսօր անդրադարձավ հարցին, թե ԲՀԿ խմբակցությունում կա՞ն պատգամավորներ, ովքեր սերտաճած են քրեական հեղինակությունների հետ և այդ պատճառո՞վ են իրենք դեմ քվեարկել քրեական ենթամշակույթը քրեականացնող նախագծին:
«Ես կարող եմ ևս մեկ անգամ վերահաստատել Բարգավաճ Հայաստան կուսակցության դիրքորոշումը, թեպետ շուրջ երկու շաբաթ մենք պարբերաբար մեր դիրքորոշումը ներակայացրել ենք: Հարցն ամենևին չի վերաբերում անձերին կամ, ինչպես ընդունված է ասել, օրենքով գողերին: Ցանկացած հանցանք պետք է պատժելի լինի, և սրանում երկրորդ կարծիք լինել չի կարող: Սակայն այս դեպքում, երբ օրենքը ծայրից ծայր խոցելի է, որ կա իրավական որոշակիության հետ կապված խնդիր, աստիճանակարգութան հետ կապված և այլն, այդ պատճառով ԲՀԿ-ն դեմ է քվեարկել այս նախագծին: Եվ որևէ առնչություններ այդ աշխարհի հետ, կամ առանձին պատգամավորների առանձին մտքերից մեջբերումներ, դրանք բացառապես հեքիաթասացության ժանրից են, ոչ ավելին»,- ասաց Իվետա Տոնոյանը:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31