00:00:00

Մկանները բոլորը վնասվել են, վնասվածքը մինչև ոսկոր է հասել. Բաբլոյանը՝ վիրավոր երեխայի մասին

03:45, 03 ապրիլ 2018 Առողջություն

Քիչ առաջ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն ժամանեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Այսօր ժամը 20:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի է ունեցել պայթյուն։ Նախնական տվյալներով՝  խոհանոցում պայթել է թթվածնի բալոն։ «Միայն մեկ երեխա է, որ վիճակը ծանր է, մեծ գործողություն իրականացվեց», - լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: ԱԺ նախագահի խոսքով՝ բոլոր վիրավորները տարբեր վնասվածքներ ունեն՝ թեթև, միջին և ծանր: «Հիմա ծանր վիրահատությունը կավարտվի, արդեն երեխային կբերեն պալատ, և բոլորին կհսկեն մինչ առավոտ: Բավականին մեծ վնասվածք է ազդրի վերին երրորդականում, մկանները բոլորը վնասվել են, վնասվածքը մինչև ոսկոր է հասել», - նշեց նա:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր