00:00:00

«Փաշինյանը տեղյակ չէ, որ Նժդեհը Ղարաքիլիսայում կռվել, այլ ոչ թե Սարդարապատում». Էդուարդ Շարմազանով

02:48, 20 նոյեմբեր 2019 Հասարակություն

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամո’թ է,պարոն վարչապետ,հայոց պատմություն կարդա։ Նիկոլն անտանելի է դառնում և խայտառակում “Ռեսպուբլիկան”։ Ռուս լրագրողի հարցին ի պատասխան նշել է,թե Նժդեհի անունը մեր պատմության մեջ հայտնվել է սկսած Սարդարապատի ճակատամարտից։ Ամո’թ է,ամոթ։ Ասեմ իմացիր,պարոն վարչապետ։ Նժդեհը դեռ 1912-ին մասնակցել է Բալկանյան պատերազմին թուրքերի դեմ,որպես Հայկական կամավորական վաշտի հրամանատար՝ Անդրանիկի հետ միասին։ Իսկ 1914թ-ին Գարեգին Նժդեհը մասնակցում է առաջին աշխարհամարտին՝ որպես Հայկական երկրորդ կամավորական գնդի փոխհրամանատար, հրամանատարն էր Դրոն,որի համար Ցարական Ռուսաստանը նրան պարգևատրել է բարձրագույն շքանշաներից մեկով՝”Գեորգիևյան խաչով”։ Ինչ վերաբերվում է Սարդարապատի ճակատամարտին,ապա Նժդեհը Սարդարապատի ճակատամարտին չի մասնակցել,փոխարենը մասնակցել և եղել է Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտի ղեկավարներից մեկը։ Խոսելուց առաջ լավ կլիներ սովորել սեփական ազգի պատմությունը։ Հ.Գ.Սա ևս մեկ պատճառ է,որպեսզի բուհերում Հայոց պատմության դասավանդումը լինի պարտադիր»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր