00:00:00

Բուրգեր Քինգում գազի պայթյուն է եղել. կա 7 վիրավոր, այդ թվում երեխաներ (ֆոտո)

01:16, 03 ապրիլ 2018 Իրավական

Արդեն տեղեկացրել ենք, որ Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող «Բուրգեր Քինգ» սննդի սպասարկման կետում պայթյուն է եղել: Տեղում են շտապօգնության աշխատակիցները: Այստեղ են ժամանել Երևանի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանը, փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ՀՀ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը:Ներսում են ԱԻՆ աշխատակիցները: Ինչպես տեղից փոխանցում է Irakanum.am-ի թղթակիցը, ըստ արդեն իսկ շրջանառվող տեղեկությունների՝ գազի պայթյուն է եղել: Կա 7 վիրավոր,  ադ թվում 2 երեխա, ովքեր տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ: 2 վիրավորներին օգնություն է ցույց տվել քաղաքացիներից մեկը, ով այստեղով անցնելիս է եղել, նա նկատել է վիրավոր 2 երեխաներին: Նա մասնագիտութամբ բժիշկ է եղել և տեղում բուժօգնություն է ցուցաբերել վիրավոր երեխաներին: Նրանց ևս Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն են տեղափոխել: https://www.youtube.com/watch?v=F9s1pZ9Ect0&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր