00:00:00

Երբեմն ինձ թվում է, թե ավելի ուժգին սիրել պարզապես հնարավոր չէ. Անի Երանյան

00:42, 03 ապրիլ 2018 Բլոգ

Անի Երանյանն Instagram-ի իր էջում հրապարակել է իր մայրիկի լուսանկարը եւ շնորհավորել նրա տարեդարձը: Լուսանկարին կից դերասանուհին գրել է. «Իմ անգին մայր, դժվար է համապատասխան բառեր գտնել՝ իմ սերը քո հանդեպ նկարագրելու համար: Երբեմն ինձ թվում է, թե ավելի ուժգին սիրել պարզապես հնարավոր չէ: Շնորհակալ եմ Աստծուն, որ դու ես իմ մայրը: Անչափ շնորհակալ եմ քեզ կյանքի համար, նրա համար, թե ով եմ ես այս պահին, այն ամենի համար, ինչ դու արել ես ինձ համար՝ հուսալով, որ ես անպայման լավ մարդ կդառնամ: Ուզում եմ խնդրել, որ դու միշտ առողջ լինես, իսկ մնացած ամեն բան ես կանեմ քեզ համար: Իմ հենասյուն, իմ ընկերուհի, իմ պահապան հրեշտակ: Մամա, ներիր ինձ այն տարաձայնություների համար, որոնք թեեւ հազվադեպ, բայց լինում են: Ուզում եմ, որ քո հիասքանչ ժպիտը երբեք չպակասի քո դեմքից: Դու միշտ կլինես իմ հերոսն ու կուռքը: Համբուրում եմ քո ոսկե ձեռքերն ու խոնարհվում քո առաջ: Շնորհավոր ծնունդդ, մամ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր