00:00:00

Ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները այցելել են հերոսների ընտանիքներ

23:09, 02 ապրիլ 2018

Ապրիլի 2-ին, ի հիշատակ 2016 թ. ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների ընթացքում զոհված խիզախ մարտիկների, ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի  անվան ռազմաավիացիոն համալսարանների կուրսանտները՝ տարածքային զինկոմիսարիատների սպաների ուղեկցությամբ, այցելել են հերոսների ընտանիքներ: Հիշատակի և տոն օրերին ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները պարբերաբար այցելում են հայրենիքի սահմանները պաշտպանելիս արիաբար զոհված զինծառայողների և ազատամարտիկների հարազատներին: Պաշտպանության նախարարի հրամանով՝ յուրաքանչյուր կուրսանտ կցագրված է մեկ ընտանիքի: Այցելությունների նպատակն է մշտական ուշադրության կենտրոնում պահել և վերարժևորել հայրենիքին իրենց կյանքը նվիրաբերած տղաների սխրանքը, երիտասարդությանը և հատկապես ապագա զինծառայողներին ոգեշնչել նրանց օրինակով, հիշեցնել, որ ոչ ոք ու ոչինչ չի մոռացվում:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր