00:00:00

«Բոլիվիայում հեղաշրջման արմատներն ԱՄՆ-ում են». Մորալես

20:21, 14 նոյեմբեր 2019 Աշխարհ

Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ ճանաչել Բոլիվիայի ինքնահռչակ կառավարությանը, և հայտարարել է, որ իր երկրում տեղի ունեցած հեղաշրջման արմատներն ԱՄՆ-ում են: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Մենք դատապարտում ենք Թրամփի որոշումը՝ ոստիկանների ու ուժայինների մասնակցությամբ ինքնահռչակ կառավարությանը ճանաչելու մասին: Քաղաքական հեղաշրջումը, որը խլեց իմ բոլիվիացի եղբայրների կյանքը, ԱՄՆ-ից եկող քաղաքական ու տնտեսական դավադրություն էր»,- իր Twitter-ի էջում գրել է Բոլիվիայի նախկին նախագահը: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Մայքլ Կոզակը գրել էր իր Twitter-ի էջում, որ ԱՄՆ-ն պատրաստ է համագործակցել Բոլիվիայի ժամանակավոր կառավարության հետ: Մորալեսի խոսքով՝ ԱՄՆ-ն սկսեց նրանից, որ Վենեսուելայի «վզին կապեց» Խուան Գուաիդոյին, իսկ հիմա Բոլիվիայի նախագահ է ճանաչում Ժանին Անյեսին: Բոլիվիայի սահմանադրական դատարանի այն որոշումից հետո, որ երկրի իշխանության փոխանցումն Անյեսին համապատասխանում է երկրի մայր օրենսդրությանը, նրան սատարեցին մի շարք երկրներ, այդ թվում՝ Բրազիլիան, Կոլումբիան, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան: Մորալեսին աջակցություն են հայտնել Մեքսիկան, Վենեսուելան, Կուբան և Արգենտինայի ընտրված նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը: Հիշեցնենք, որ Մորալեսը գրեթե 14 տարի իշխանության լինելուց հետո՝ բողոքի ակցիաների ճնշման տակ, նոյեմբերի 10-ին հրաժարական էր տվել: Դիտորդները բազմաթիվ խախտումներ էին հայտնաբերել հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ, սակայն Մորալեսը հայտարարել էր, որ ինքը հեղաշրջման զոհ է դարձել: Նշվում է, որ Մեքսիկայի իշխանությունները քաղաքական ապաստան են տրամադրել Մորալեսին, որն էլ արդեն մեկնել է տվյալ երկիր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր