ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել է, որ եվրոպացի ու ամերիկացի գործընկերները մի կողմ են դրել քաղաքավորությունը և դիմում են բացահայտ ստի և ապատեղեկատվության: Նա սա ասել է՝ կապված Սկրիպալի գործով ռուս դիվանագետների արտաքսման հետ:
«Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները և մյուս երկրները, որոնք կուրորեն հետևում են նրանց, մի կողմ դնելով քաղաքավարությունը, բացահայտ ստում են:
Մենք դրան, իմ կարծիքով, բավական հանգիստ և սառնասրտորեն ենք արձագանքում, պնդում ենք, որ ցանկացած մեղադրանք, պնդում պետք է հիմնավորել փաստերով», - ասել է նա: