00:00:00

Ներքին Գետաշեն գյուղի եկեղեցու հիմքերը փորելիս տասնյակ նոր խաչքարեր են հայտնաբերվել

20:49, 02 ապրիլ 2018

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի եկեղեցու հիմքերը փորելիս տասնյակ նոր խաչքարեր են հայտնաբերվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի Տիգրանակերտի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանն ասաց, որ խաչքարերը նախնական հետազոտությամբ 14-16-րդ դարերով են թվագրվում: «Հարկավոր է պեղել, մաքրել և հնարավորինս վերականգնել նախնական տեսքը»,-ասաց նա: Ներքին Գետաշեն գյուղի եկեղեցում ռուսաստանաբնակ բարերարն այս տարի նախաձեռնել էր հիմնանորոգման աշխատանքներ, սակայն խաչքարեր հայտնաբերվել են նաև ժայռերին քանդակված: Նոր գտածոների հետազոտությամբ պայմանավորված՝ եկեղեցու շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր