00:00:00

Սերժ Սարգսյանը չայցելեց Եռաբլուր

20:04, 02 ապրիլ 2018

Ապրիլյան քառօրյա պատերազմից երկու տարի անց: Երկու տարի առաջ՝ 2016 թվականիօ  այս օրը սկսվեց ապրիլյան պատերազմը: Հայկական կողմը հարյուրից ավելի զոհ ունեցավ եւ հարյուրավոր վիրավոր ունեցավ, կորցրեց 800 հեկտար տարածք: Այսօր Եռաբլուր են այցելում զոհվածների ծնողները, ընտանիքի անդամները, ընկերները, անծանոթ քաղաքացիներ՝ եւս մեկ անգամ գլուխ խոնարհելու հերոսների շիրիմներին: Պետական պաշտոնյաները, որքան էլ տարօրինակ է, պասիվ էին: Եռաբլուր այցելեցին միայն Պնախարար Վիգեն Սարգսյանը եւ ԶՈւ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը: ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը մինչ այս պահը Եռաբլուր չի այցելել: Նախագահի պաշտոնական կայքում եւս որեւէ ուղերձ չկա ապրիլյան պատերազմի 2-րդ տարելիցի հետ կապված: Այսօր նախագահի պաշտոնական կայքում հրապարակված լուրը առայժմ միայն շնորհավորանք է: Սերժ Սարգսյանը շնորհավորել է Աբդելֆաթթահ ալ Սիսիին Եգիպտոսի նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով: Հիշեցնենք, որ ուղիղ մեկ տարի առաջ այս օրն էլ Հայաստանում խորհրդարանական ընտրություններ էին նշանակված: Ապրիլյան քառօրյա պատերազմի օրը իշխանությունը դարձյալ կեղծելով ընտրությունները վերարտադրվեց: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր