00:00:00

Քոչարյանի փաստաբանական թիմը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնում

13:36, 12 նոյեմբեր 2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ նոյեմբերի 12-ին շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Դատավոր Աննա Դանիբեկյանը դատավարության մասնակիցներին տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից ՝ Հովհաննես Խուդոյանը ներկայացրել է նախագահող դատավորի ինքնաբացարկի միջնորդություն: Հովհաննես Խուդոյանը հիմնավորեց իր միջնորդությունը նշելով, որ վերջին մի քանի նիստերին նախագահող դատավորի կողմից կայացված դատական ակտերը և դրանից հետո պաշտպաններին հասած որոշակի տեղեկատվությունը հիմք է հանդիսացել, որ երկրորդ նախագահի պաշտպանները այսօր ներկայացնեն ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդություն: Հովհաննես Խուդոյանը փաստեց, որ սույն գործով Աննա Դանիբեկյանը մերժել է իր միջնորդությունները Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար: Նա նշեց, որ Աննա Դանիբեկյանի բերած պատճառները, որոնց հիման վրա Ռոբերտ Քոչարյանը չի կարող ազատության մեջ լինել իրական հիմնավորում չունեն: Փաստաբանը դատարանի գործողությունները գնահատելով նկատեց, որ դատարանը կաշկանդված է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր