00:00:00

Մեր կարգախոսն է՝ պայքարել Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի դեմ. Փաշինյան

19:45, 02 ապրիլ 2018

Մեզ մոտ ավանդույթ է ձեւավորվել՝ պայքարել կոռուպցիայի դեմ, բայց ոչ կոռուպցիոներների: Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար, «Ելք» խմբակցության պատագամավոր Նիկոլ Փաշինյանը: Դիտարկմանը, որ արտախորհրդարանական որոշ ուժեր հայտարարում են, որ պետք է ոչ թե պայքարել Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ, այլ ընդհանրապես իշխանափոխության ու համակարգի փոփոխության համար, Փաշինյանն արձագանքեց. «Հայաստանում ավանդույթ է ձեւավորվել՝ պայքարել կոռուպցիայի դեմ, բայց չպայքարել կոռուպցիոներներ դեմ, պայքարել ընտրակեղծիքների դեմ, բայց չպայքարել ընտրակեղծարարների դեմ, պայքարել հանցագործության դեմ, բայց ոչ հանցագործների: Այո, մենք ռեժիմի դեմ ենք պայքարում, բայց նաեւ այն մարդկանց դեմ, որոնք անձնավորում են այդ ռեժիմը: Մեր կարգախոսն է՝ պայքարել Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի դեմ, որը կբերի իշխանափոխության»:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ «Ելք» դաշինքի մաս կազմող մյուս երկու կուսակցությանները ինչ-որ փուլում միանան իրենց պայքարին, Փաշինյանը հույս հայտնեց, որ «Ելք»-ի իր գործընկերները կվերանայեն իրենց դիրքորոշումը եւ «իրենց նպաստը կբերեն քաղաքացու հաղթանակին»:

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մարտի 31-ից Գյումրի քաղաքաից քայլարշավ է սկսել, որը կավարտի ապրիլի 13-ին Ազատության հրապարակում: Նրանց պայքարի նպատակն է կանխել Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը: «Ելք» դաշինքի մյուս երկու կուսակցությունները՝ «Լուսավոր հայաստանը» եւ «Հանրապետությունը» չեն միացել «Քաղաքացիական պայմանագրին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր