00:00:00

Կենսալաբորատորիաների նկատմամբ ՌԴ տեսչությունը ինքնիշխանության զիջման քայլ է

13:14, 12 նոյեմբեր 2019

ՀՀ իշխանությունը կանաչ լույս է վառել ԱՄՆ ֆինանսավորմամբ ՀՀ տարածքում գտնվող կենսալաբորատորիաները ՌԴ տեսչական վերահսկողությանը հանձնելու պահանջի առաջ և պատրաստվում է ՌԴ-ի հետ ստորագրել համապատասխան հուշագիր: Սիրիա ՀՀ ԶՈՒ զորախումբ ուղարկելու, ՄԱԿ-ում ՌԴ օգտին քվեարկելու, ՌԴ-ի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի փաստաբանի դերում հանդես գալու, Արցախի հարցը Մոսկվայի հայեցակարգի համատեքստում պահելու տարօրինակ և անընդունելի քայլերի շարքը լրացնող այս գործողությունը շատ վտանգավոր և կորստաբեր մի ընթացք է ուրվագծում: ՀՀ ինքնիշխանությունը ծրագրված կերպով Մոսկվային զիջելու գործընթացը, որ կասեցվեց Ապրիլյան պատերազմի հերոսական դիմադրությամբ, Սասնա Ծռերի ապստամբությամբ և 2018 թ. համաժողովրդական ընդվզմամբ, նորից միս ու արյուն է ստանում: Դատապարտում ենք ըստ էության ազգային հեղափոխության մանդատ ստացած ՀՀ իշխանության հարմարվողական արտաքին քաղաքականությունը և կոչ ենք անում հրաժարվել գաղութատիրական համակարգին զիջումներ կատարելու միջոցով իրավիճակային լուծումներ որոնելու տրամաբանությունից: Արդեն կատարված զիջումներն այնքան շատ են, որ մեզ հասցրել են սահմանային վիճակի, ուստի հետագա զիջումներն արդեն լինելու են պետականության հիմքերի հաշվին: Մի պետության ֆինանսավորմամբ ՀՀ տարածքում իրականացվող գործունեության նկատմամբ մեկ այլ պետությանը տեսչական վերահսկողության հնարավորություն տալը կարող է հանգեցնել ՀՀ ինքնիշխանության և վարկի որակական անկման: Քանի դեռ ուշ չէ, հարկավոր է սթափվել և, մասնավորապես՝ հրաժարվել ՀՀ և ՌԴ միջև այդ կենսալաբորատորիաների նկատմամբ ՌԴ տեսչություն սահմանող հուշագիրն ստորագրելու մտադրությունից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր