00:00:00

Ավտովթար «Գործարանային» մետրոյի կայարանի մոտակայքում

19:45, 02 ապրիլ 2018 Պատահարներ

Ապրիլի 2-ին՝ ժամը 12:54-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում՝ Գործարանային մետրոյի կայարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝  կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բագրատունյաց պողոտայի վերջնամասում գտնվող բենզալցակայանի մոտակայքում բախվել են «Opel» մակնիշի 55 NN 335 և «BMW» մակնիշի 77 GA 779 պետհամարանիշերով ավտոմեքենաները. «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել արգելափակումից: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: Տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Լուսանկարը՝ Shamshyan.com-ի

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր