00:00:00

Փաշինյանը մասնակցում է Փարիզի խաղաղության համաժողովին

12:54, 12 նոյեմբեր 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ նոյեմբերի 12-ին, մասնակցում է Փարիզի խաղաղության համաժողովի բացմանը: NEWS.am-ի թղթակիցը Փարիզից հաղորդում է, որ համաժողովի ընթացքում Փաշինյանը ելույթով հանդես կգա, որից հետո կլինի հարցուպատասխան: Վարչապետը նաեւ խորհրդանշական նվեր է հանձնելու համաժողովի գրադարանին: Փարիզ այցի շրջանակում Հայաստանի վարչապետը կայցելի նաեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակ եւ հանդիպում կունենա ՖՄԿ Գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ։ Նախատեսվում է ՀՀ վարչապետի եւ նրա տիկնոջ այցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան, եւ նրանց մասնակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսի աշխատանքներին։ Կոնֆերանսի թեմատիկ քննարկման շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդես կգա ելույթով։ ՀՀ վարչապետը նաեւ հանդիպում կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի հետ եւ հարցազրույց կտա ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի ծառայությանը։ Այցի շրջանակում ՀՀ վարչապետը եւ նրա տիկինը հանդիպում կունենան Ֆրանսիայի հայ համայնքի հոգեւոր եւ աշխարհիկ կառույցների ղեկավարների հետ։ Ի պատիվ Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի կտրվի պաշտոնական ընդունելություն, որի շրջանակում նախատեսվում է ՀՀ վարչապետի ելույթը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր