00:00:00

«Մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա». վիճաբանություն՝ Արարատ Միրզոյանի և Գևորգ Պետրոսյանի միջև

11:55, 12 նոյեմբեր 2019

Ազգային ժողովում ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի կողմից ներկայացված «Ընտանեկան օրենսգրքում» փոփոխություն և լրացում կատարելու հարցի քննարկման ժամանակ վիճաբանություն եղավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և հիմնական զեկուցող Գևորգ Պետրոսյանի միջև: Գևորգ Պետրոսյանը երկու փոփոխություն էր առաջարկում՝ օրենքով արգելել նույնասեռականների ամուսնությունը և արգելել, որ նույնասեռականները կարողանան երեխա որդեգրել: «Միևնույն է, մերժվելու է, բայց պիտի ասեմ՝ հարգելի գործընկերներ, այս մի նախագիծն էլ վերաբերում է նույնասեռականների կողմից երեխա որդեգրելու արգելքին, այստեղ ի՞նչը պետք է ստուգենք, եթե ամուսնության ժամանակ կասկած կա, որ նույնասեռական է, մի բան կարելի է  ստուգել, այստեղ ի՞նչը պետք է ստուգել»,- ասաց նա: Այս խոսքերն առաջացրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի վրդովմունքը: «Ինչ եք խոսում, մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկության վրա»,- ասաց Միրզոյանը` հավելելով, որ պատգամավորն արդեն չափ ու սահմանն անցելն է: Պետրոսյանն էլ հակադարձեց նրան.«ինչ ես խոսում չէ, ինչ եք խոսում»: «Պարո´ն Պետրոսյան, ի՞նչ եք խոսում, ասում է՝ դուք կուզանաք ձեր ընտանիքում... էդ ի՞նչ անձնավորված բաներ են, մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա»,- ասաց Արարատ Միրզոյանը: Միրզոյանի այս դիտարկման հետ համաձայն չէր Գևորգ Պետրոսյանը և նշեց, որ ոչ մեկի անուն չի տվել, որ անձնավորված չէ իր ասածը: «Այս ձևն արդեն չափ ու սահման չունի: Հիմա մեկը կանգնի ասի՝ էս օրենքին ով որ դեմ քվեարկի,  իր ընտանիքում  սենց- նենց է: Այս հարցը պետք է կարգավորվի, սենց չի կարող մնալ»,- ասաց նա: ԱԺ խոսնակը, դիմելով քարտուղարությանը, խնդրեց հստակեցնել, թե ըստ կանոնակարգ-օրենքի ո՞ր դեպքերում պատգամավորը կարող է զրկվել խոսելու իրավունքից: Ի վերջո նախագիծը մերժվեց և օրակարգ չընդգրկվեց ՝ 35 կողմ, 70 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր