00:00:00

Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Փարիզ

20:36, 11 նոյեմբեր 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Փարիզ։ Այդ մասին հաղորդում է News.am-ի թղթակիցը Փարիզից։ Օդանավակայանում նրան դիմավորել են ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը և Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը: Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-12-ը աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայի Հանրապետությունում, որտեղ մասնակցելու է Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսին։ Այցի առաջին օրը Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Ֆրանսիայի նախագահի անունից ի պատիվ Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների տրվող պաշտոնական ընդունելությանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր