00:00:00

ՀՀ նախագահը 4 դատավոր է նշանակել Երևանում և Արարատի ու Վայոց Ձորի մարզերում

20:22, 11 նոյեմբեր 2019

Նախագահ Արմեն Սարգսյանը չորս հրամանագիր է ստորագրել դատավորներ նշանակելու մասին, տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ Գառնիկ Ստեփանյանը նշանակվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ Մարիաննա Ստեփանյանը նշանակվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ Արմինե Մելիքսեթյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ Դանիել Մխեյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր