Լրագրողի հարցին արդյոք իշխանությունը հիմա էլ է կարծո՞ւմ, որ ապրիլյան պատերզմում կորցրած Լելե Թեփեն վերադարձնելու անհրաժեշտություն չկա, Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Ես այդպիսի հայտարարություն երբեք չեմ արել»:
Ճշտող հարցին, թե երբ են պատրասվում հետ բերել Լելե Թեփեն, նա արձագանքեց. «Երբ դրա վերաբերյալ անհրաժեշտ որոշում կայացվի»: Անդրադառնալով հարցին, թե ՀՀԿ-ն հայտարարել է, որ կորցրած տարածքները ռազմավարական նշանակության չեն, եւ արդյոք դրանո՞վ է պայմանավորված, որ քայլեր չեն արվում կորցրած տարածքները հետ բերելու ուղղությամբ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետն արձագանքեց. «Հայրենիքը Հանրապետական կուսակցությանը չէ, եւ հայ ժողովուրդն է որոշելու»: