00:00:00

ԵՊՀ-ում մտադիր են ուսման վճարները բարձրացնել 15 տոկոսով

16:29, 11 նոյեմբեր 2019

Irakanum.am-ի ունեցած  տեղեկություններով Երեւանի Պետական համալսարանի ղեկավարությունը առաջիկայում գիտխորհրդի քննարկմանն է ներկայացնելու որոշման նախագիծ, համաձայն, որի հաջորդ ուսումնական տարվանից բուհի ուսանողների վարձավճարները զգալի բարձրանալու են։ Մեզ հասած տեղեկություններով առանձին մասնագիտություններում սովորելու մեկ տարվա վարձը հասնելու է ընդհուպ մինչեւ 1միլիոն դրամի։ Ուսանողներից ոմանք մեզ հայտնեցին, որ համալսարանում՝ վարձավճարների բարձրացման վերաբերյալ քննարկումներ արդեն իսկ ընթանում են, իսկ որպես հիմնավորում նշվում է այն, որ որակյալ կրթությունը պետք է թանկ արժենա, եւ բացի այդ ուսանողների թվի աճ կա, իսկ աշխատաշուկան համարժեք չէ։ Այս կերպ ըստ էության նպատակ կա նվազեցնել ուսանողների թիվը, որպեսզի հետագայում զուգահեռ նվազի նաեւ «գործազուրկների» թիվը։ «Ուսման վարձերի թանկացումը դեռեւս գտնվում է քննարկման փուլում, այսինքն ռեկտորը քննարկում է դեկանների, աշխատակազմի անդամների եւ շահագրգիռ այլ կողմերի հետ։ Այն, ըստ ԵՊՀ կանոնադրության հաստատի ԵՊՀ գիտական խորհուրդը, այսինքն դեռեւս նման հարց չկա, դա գիտական խորհուրդ չի մտել, այսինքն սա շատ նախնական քննարկում է»,- Irakanum.am-ի հետ զրույցում մեկնաբանելով տեղեկություններն ասաց ԵՊՀ մամուլի խոսնակ Գեւորգ Էմին- Տերյանը։ Հարցին, թե արդյո՞ք համապատասխանում է իրականությանը տեղեկություններն այն մասին, որ որոշ մասնագիտությունների դեպքում տարեկան վարձավճարը կսահմանվի մինչեւ մեկ միլիոն դրամ, համալսարանի խոսնակն ասաց․ «Սրա միակ հիմքը ռեկտորի այն ասուլիսն է, որը ինքը տվեց դասադուլի առաջին օրը, որտեղ խոսվեց 15 տոկոսով բարձրացնելու մասին։ Ես այլ տեղեկություն չունեմ, իսկ 15 տոկոսով բարձրանալու դեպքում ինքներդ կարող եք հաշվել։ Սրա հաշվին կարող է բարձրանալ դասախոսների աշխատավարձերը»։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր