00:00:00

ՀՀԿ երիտասարդները պահանջում են Զոհրաբ Մնացականյանի հրաժարականը

16:04, 11 նոյեմբեր 2019

ՀՀԿ երիտասարդական թևի ներկայացուցիչներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ՝ պահանջելով նախարար Զոհրաբ Մնացականյանի հրաժարականը: «Մենք համարում ենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարը պետք է առաջին հերթին զբաղվի Հայաստանի շահերի պաշտպանությամբ, այլ ոչ թե ժամանակին պրոֆեսիոնալ դիվանագետից վերածվի շարքային պրոպոգանդիստի, ով ընդամենը ռեժիմի շահն է սպասարկում»,- ասացին ակցիայի մասնակիցները: Նրանց խոսքով՝ BBC-ին տված հարցազրույցում Զոհրաբ Մնացականյանն անհիմն մեղադրանքներ է հնչեցրել ՀՀԿ իշխանության հասցեին: «Երբ մենք պահանջեցինք, թե որոնք են այդ հայտարարությունների հիմքերը, ինքն ասաց, որ ընդամենը պատկերավոր խոսքի դրսևորում էր դա: Մենք էլ եկել ենք իրեն ցույց տանք, որ իրենց արտաքին քաղաքակությունը դատարկ է: Եթե այսպես շարունակվի, պարոն Մնացականյանը շատ շուտով Գնացականյան է դառնալու»,- հավելեցին նրանք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր