00:00:00

Մարիա Զախարովան երեկոն անցկացրել է Երևանի ջազ-ակումբում

12:24, 11 նոյեմբեր 2019

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան Երևանում երեկոն անցկացրել է ջազ-ակումբներից մեկում: Մարիա Զախարովան «Ինստագրամ»-ի իր էջում երեկոյից հրապարակել է լուսանկար, իսկ հայկական երաժշտությունից պատառիկներ տեղ են գտնել նրա «story»-ում: «Երեկո երևանյան ջազ-ակումբում: Միանշանակ համամիտ եմ, մշակույթն ընտանեկան գործ է»,-նշել է Մարիա Զախարովան՝ արձանագրելով անգամ մանկասայլակով ջազ-ակումբ եկած ընտանիքների: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով Հայաստանում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր