00:00:00

Դասադուլ՝ ԵՊՀ-ում. ուսանողները քայլերթով շարժվում են դեպի ԿԳՄՍ նախարարություն

11:47, 11 նոյեմբեր 2019

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով, այսօր հերթական անգամ ԵՊՀ ուսանողները հայտարարել են դասադուլ եւ իրականացնում են բողոքի ակցիա։ ԿԳՄՍ նախարարն ինչու է ուզում կրճատել մեր լեզվի ժամերը, ինչու է ուզում մեկուսացնել լեզուն, գրականությունը, պատմությունը: Երեւանի փողոցներով բողոքի երթ իրականացնելիս հայտարարեց ուսանողներից Գեւորգ Գյուլումյանը, ով ակցիայի կազմակերպիչներից է: «Եթե մի բանի հետ ինքը կապ չունի, դա չի նշանակում, որ դա պիտանի չէ մեզ: Եթե ինքը չի հասկանում, թե ինչ է մշակույթը, դա չի նշանակում, որ մշակույթ գոյություն չունի»,-ասաց նա: Նրանք նշեցին, որ նախարար Արայիկ Հարությունյանը հովանավորում է սատանիզմը: Ուսանողները, որոնք անցնում են տարբեր բուհերի շենքերի մոտով, վանկարկում են «ուսանող միացիր», «դասադուլ»: Նշենք, որ դասադուլ են հայտարարել ԵՊՀ Հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետների ուսանողները: Հիշեցնենք, որ  ուսանողները դեմ են նախարարության նախաձեռնած «Բարձրագույն կրթության մասին» օրինագծին, որով առաջարկվում է բուհերում ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայեցողական դարձնել այժմ պարտադիր համարվող՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը: Նրանք նոյեմբերի 6-ից դասադուլ են հայտարարել՝ պահանջելով օրինագծում վերանայել վիճահարույց այս կետը նաեւ  ստորագրահավաք են սկսել, որին միացել են նաեւ ուսանողներ մարզային բուհերից: Դաշնակցության երիտասարդական միության ներկայացուցիչները երկու օրվա դադարից հետո այսօր վերսկսել են նոյեմբերի 6-ին հայտարարված նստացույցը Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով: Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր